Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին

2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16 :45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի Մայիսյան գյուղի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց Յե 350» և «Վազ 21013» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •