Եռամսյա հավաքի մասնակիցներն իրականացրել են երթարշավ

Սեպտեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողները դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ մասնակցել են 3 կմ-անոց երթարշավի։

Երկար տարածություն հաղթահարելու միջոցով ստուգվում է զինծառայողների դիմացկունությունն ու ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակը։

Եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները շարունակվում են։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 5-րդ զորամիավորումում սպայական կազմը մարզումների ընթացքում զինծառայողներին ուսուցանում է հաստիքային զենքից կրակ վարելու, մարտավարական տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները փոխգործակցաբար կատարելու հմտությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ