Կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. հայտնի է` որ դաշինքով

Օրեր առաջ որոշվել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Վերջինս նշեց, թե որ դաշինքով է Առուշանյանը մասնակցելու ընտրություններին։

«Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը բնականաբար բարդություններ և դժվարություններ է առաջացնելու, բայց այլ տարբերակ չունենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Առուշ Առուշանյանիը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ