Մահացել է Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը

ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Նորիլսկում վարժանքների ժամանակ մահացել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը:

«Ցավով հայտնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, արկտիկական գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար Նորիլսկում անցկացվող միջգերատեսչական վարժանքների ժամանակ՝ փրկելով մարդու կյանք»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-ը չի հստակեցրել, թե որտեղ է զոհվել նախարարը: Նրա մասին վերջին հաղորդագրությունը ԱԻՆ մամուլի ծառայությունը հրապարակել է սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 05:31-ին: Այնտեղ ասվում է, որ Զինիչևը Կրասնոյարսկի երկրամասում է, որտեղ աշխատանքային այցի շրջանակում ստուգել է Նորիլսկում նոր հրդեհային կայանի շինարարության ընթացքը:

Զինիչևը նախարարությունը ղեկավարում էր 2018 թվականից: Նա 55 տարեկան էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ