«Տարեվերջին մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ կունենանք…». Վահան Քերոբյան

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է զբոսաշրջության աճի մասին իր կանխատեսումներից:

«Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում Հայաստան է եկել մոտավորապես 488 հազար զբոսաշրջիկ: Օգոստոսին եղել է 143 հազար զբոսաշրջիկ: Դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք ունենք 130 տոկոս: Դժվարանում եմ վստահաբար ասել, որ 300 տոկոսից ավելի կկատարվի, բայց ենթադրում եմ, որ տարեվերջին անպայման 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ կունենանք: Պլանավորված է 1 միլիոն 200 հազար: Իհարկե, տեսնում եք, համաճարակը տարբեր տեսակի վայրիվերումներով է գնում, դժվարանում է ճանապարհների անցանելիությունը, և այսպիսի պայմաններում ճշգրիտ գուշակելը բավական բարդ գործ է: Հուսանք, որ շատ չենք վրիպի մեր կանխատեսումներում»,- ասաց Քերոբյանը:

Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Վահան Քերոբյանն ասել էր, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ