«38 գերիների սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին…». Սիրանույշ Սահակյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի խախտման դեպքերով այս պահին ներկայացրել են 38 գանգատ, սակայն ուսումնասիրում են մի քանի տասնյակ գործեր, որտեղ ունեն նախնական փաստեր, որ սպանվել են նաեւ այլ գերեվարված անձինք, սակայն պարզապես սպասում են փորձաքննությունների արդյունքներին։

Պետք է լրացնեն այլ փաստահավաք առաքելությամբ, որպեսզի ունենան վերջնական փաթեթներ։

«Կանխատեսումներ ունենք, որ շուրջ 30 գործով եւս կյանքի իրավունքի խախտման խնդիրներ ենք բարձրաձայնելու։ Թիվը չի ներառում բռնի անհետացումների դեպքերը։ Սպանության պարագայում ունենք մարմին, ԴՆԹ համընկնում, ապացույցներ, որ անձինք եղել են ողջ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, մարտական գործողությունների մասնակիցներ չէին, սակայն նրանց կամայական ձևով զրկել են կյանքից, արտադատական գնդակահարությունների են ենթարկել»,- ասաց իրավապաշտպանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ