Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաեւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաեւ հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ