Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ղարիբջանյան համայնքով անցնող հատվածը հիմնանորոգվում է

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան ջում գրառում է հրապարակել վերանորոգվող հերթական ճանապարհի մասին։

«Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 – կմ70+800 հատվածը։ Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։ Հիմնանորոգումը կնպաստի, որպեսզի լուծվեն բերքի իրացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր։

Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։

Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 595 մլն ՀՀ դրամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ