Հայաստանում սկսել են ոչ միայն շատ ամուսնանալ, այլեւ՝ ամուսնալուծվել. թվեր

Հայաստանում սկսել են ոչ միայն շատ ամուսնանալ, այլեւ՝ ամուսնալուծվել:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում գրանցվել է 8 հազար 752 ամուսնություն, 2020-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 6 հազար 436-ի: Իսկ, ահա, այս տարվա 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 9 հազար 629 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 3193-ով ավելի է: Բայց, մյուս կողմից, ավելացել են նաեւ ամուսնալուծությունները:

Պաշտոնապես, այս տարվա հունվար-հուլիսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2440` 633-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից ավել: Բայց մյուս կողմից նկատենք, որ տարին դեռ չի ավարտվել, եւ այս թիվը բնականաբար կփոխվի:

Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապես որ պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ