Ադրբեջանցի երկու զինծառայող ինքնասպան է եղել

Ադրբեջանցի երկու զինծառայող ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, Մեյդան TV համահիմնադիր Հաբիբ Մունտազիրը, ձախ լուսանկարում Բաքվի Բինագադ շրջանի բնակիչ, զինծառայող Մամմադաղ Զաքիրօղլու Մալիկովն է, որը ինքնասպան է եղել Դաշկեսանի շրջանի զորամասում։

Աջ լուսանկարում Էյնալլի գյուղի բնակիչ, զինծառայող Էյման Մամեդովն է, որը նույնպես ինքնասպանություն է գործել, բայց արդեն Նախիջևանի զորամասերից մեկում։

Ընդդիմադիր բլոգերը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես միշտ, շարունակում է լռել զինծառայողների մահվան մասին ՝ շարունակելով թաքցնել ադրբեջանական բանակում տիրող իրական պատկերը։

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմի հրապարակած 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասին տեղեկությունը հեռու է իրական պատկերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ