ՔՊ-ն հրապարակել է 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորողների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հյատնում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։

Ըստ Վարչության որոշման՝

Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը,

Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը,

Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը,

Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը,

Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը,

Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ