Կառավարությունը կքննարկի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 25-ը տեղափոխելու հարցը

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում կքննարկի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում:

Ըստ նախագծի հիմնավորման, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ