Պաշտոնական Երևանն արձագանքել է երեկվանից մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին

Պաշտոնական Երևանն արձագանքել է երեկվանից մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, որ այս անգամ անցկացվում են Լաչինի շրջանում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը շեշտել է՝ Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում զորավարժության անցկացումը գնահատվում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։

Ադրբեջանի պաշտպանական գերաստեսչությունը համատեղ զորավարժությունների մասին հայտնել էր երեկ ու մանրամասնել, որ դրանց գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ գործակցության կատարելագործումն է, հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ ուշադրություն է դարձվելու բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ