Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ

Տիկին Ռոզան տան բակում աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդը նաև Ալավերդյանների տունն է թիրախավորել, երեք գնդակ դիպչել է պատին, մեկը՝ ննջասենյակի պատուհանին:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է՝ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ