Րոպեներ առաջ Բաքվից Երևան վերադարձան 2 գերիներ

Րոպեներ առաջ Բաքվից Երևան վերադարձան 2 գերիներ, որոնք հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են։

Նրանք են՝

Արթուր Նալբանդյան
Արամայիս Տոռոզյան։
Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։

Նրանց վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ