Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին հայհոյող և կին պատգամավորի վրա շիշ նետած Գեղամ Մանուկյանը բողոք է ներկայացրել ՀՔԾ, որ իրեն ծեծել են

Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՔԾ-ում որոշում են կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դրվագով հարուցել քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ)։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից։

Իսկ մյուսների մասով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը միջադեպի օրը շիշ էր շպրտել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ