«Բայց սա կաշառք չի». տեսեք, թե ինչ նվիրեցին վարչապետին Վանաձորում

Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն: Այսօր ներկաներից շատերը ցույց տվեցին, որ ունենք մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են նորովի, որոնց խնդիրն է, որպեսզի իրենց ընկալած աշխարհն իրենք կարողանան իրականություն դարձնել` իրենց գյուղում, իրենց մարզում, իրենց հայրենիքում և իրենց հանրապետությունում:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն, որն այն ամենակարևոր արժեքն է, որի վրա պետք է իսկապես դողալ: Փոխադարձ վստահության վրա հիմնված ձեռնարկատիրությունն ամենահաջողվածն է, դա երաշխիք է, որ այդ համատեղ ձեռնարկը հաջողություն ունենա:

Հույս ունեմ, որ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակում նոր մարդիկ կհանդիպեն, կհաստատեն նոր գործընկերություն, որում վստահությունն ավելի ու ավելի կբարձրանա, ինչպես բարձր է ՀՀ քաղաքացիների և նրա ընտրած կառավարության միջև առկա վստահությունը: Վստահությունն ամենակարևոր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի Նոր Հայաստանը:

Մենք այլևս այն երկրում չենք, որտեղ նորաձև է խաբելը: Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարևոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը, այդ վստահությունը նոր ու ավելի կարևոր արժեք ստեղծելու հիմք դարձնելը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ