Արարատի մարզի Ռանչպար համայնքը սուբվենցիոն ծրագրով կգազաֆիկացվի

Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ համայնքը կգազաֆիկացվի: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Գազաֆիկացման հարցը, որը համայնքի կարևորագույն հիմնախնդիրներից է համարվում, կլուծվի կառավարության սուբվենցիոն ծրագրով:

Այս տարվա ծրագրով կապույտ վառելիքից կօգտվի համայնքի 75 %-ը: Համայնքի մնացած հատվածի գազաֆիկացումը կիրականացվի հաջորդ տարիներին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 միլիոն ՀՀ դրամ, որի 65 %-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 5%-ը՝ համայնքը:

Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ