Հիշում եք «Մեր Բակ»-ի ամենակռվարար տղային. տեսեք, թե ինչպիսին է նա այսօր

«Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։

Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ։

Իսկ  ֆիլմի ամենակռվարար կերպարը, ով ամեն կերպ փորձում էր քրոջ պատիվը պաշտպանել, պարզվում է՝ 21 տարիների ընթացքում արտաքնապես գրեթե չի փոխվել:

Արթուր Սարգսյանի մարմնավորած կերպարի դիմախաղը այս հրաշալի ֆիլմում ամնատպավորիչներից մեկն է, իսկ նրա ամենահայտնի՝ «թողե՛ք, թողե՛ք, թողե՛ք ինձ, թողե՛ք, որ խփեմ» արտահայտությունը ֆիլմը 100 անգամ դիտելուց հետո էլ ժպիտ ու ծիծաղ է առաջացնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ