Համացանցի օգտատերերից Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել` հայտնելով Հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի մասին փաստագրական նոր գրքի մասին:
Նա մասնավոապես գրել է.
Սիրելի՛ ընկերներ, իմ կողմից շատ մեծ աշխատանք է տարվել և տարվում փաստագրական մի գրքի վրա, որի անունը դեռևս դրել եմ «Նիկոլ Փաշինյանը և հեղափոխությունը»։
Շուտով հնարավորություն կունենաք այն կարդալու և բացահայտելու ամբողջովին նոր Նիկոլ Փաշինյանի։
Այն իր մեջ ներառելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով հարցազրույցներն` արված միջազգային հեղինակավոր լրատվականների կողմից և նաև երբեմնի լավագույն հոդվածները` Նիկոլ Փաշինյանի։