Էլ քիմիա չկա, Պուտինն այդպես էլ չշնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ

2018-ից հետո Քոչարյանը ջանք ու եռանդ չէր խնայում հայ հասարակությանն ապացուցելու համար, որ իբրև թե ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ ընկերն է, որ իբրև թե վերջիններիս միջև սերտ ընկերական հարաբերություններ կան: Քոչարյանն անգամ իր ու Պուտինի հարաբերությունների միջև քիմիա էր տեսնում, համոզում էր, որ Պուտինի հետ իր կապը քիմիական է:

Իսկ Պուտինի հետ իր լավ հարաբերություններին ի ապացույց Քոչարյանն ու վերջինիս շահերը սպասարկող ԶԼՄ-ները շեշտում էին, թե տեսեք-տեսեք Պուտինը շնորհավորեց Քոչարյանի ծննդյան տարեդարձը:

Դետևս մի քանի օր առաջ օգոստոսի 31-ին Քոչարյանը տոնում էր իր ծննդյան 67-ամյակը, իսկ Պուտինն այդպես էլ չշնորհավորեց վերջինիս:

Ստացվում է, որ քիմիա էլ  չկա Պուտին-Քոչարյան հարաբերություններում, իսկ ավելի ճիշտ` Պուտինն էլ հասկացավ, որ բարեկրթությունից ելնելով, Քոչարյանին   ծննդյան տարեդարձի կապակցությամբ ուղղված շնորհավորանքն օգտագործվում է վերջինիս կողմից քաղաքական շահարկումների նպատակով:

Ինչևէ, Քոչարյանը վաղուց արդեն քաղաքական դիակ է, թե Հայաստանի, և թե ամբողջ աշխարհի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ