Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն

Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն մահացել է կյանքի 89-րդ տարում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին, այս մասին հայտնել է դերասանի փաստաբանը:

Այլ մանրամասներ հայտնի չեն:

Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում 1933 թ., քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը սպորտին։

Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957 թ. նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» (ֆր.՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» (ֆր.՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆր.՝ À bout de souffle) կինոնկարը։

Նա ժամանակակից երիտասարդության հոգսերի, ուրախությունների և դժվարությունների թարգմանն է։
— Ժան Միտրի

Ռեժիսոր Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարով (1958) Բելմոնդոն մուտք է գործում կինեմատոգրաֆ։

Նրա կինոխաղացանկում նշանակալից տեղ են գրավում ռեժիսորներ Մարսել Կառնեի «Զեղծարարները» (1958), Մարկ Ալեգրեի «Տարօրինակ մի կիրակի» (1960), Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959) և «Թիվ 2 վերջին շնշում» (1975), Ժակ Դյուբոնի «Զվարճանք» (1960), Ալբերտ Լատուադայի «Նորելուկը» (1960), Վիտտորիո Դե Սիկայի «Չոչարա» (1960), Գեզա Ռադվանիի «Օրիորդ հրեշտակ» (1963), Կլոդ Լելուշի «Մարդ, որին հավանում եմ» (1969), Ժիլբեր Պրուտոյի «Աստված ընտրեց Փարիզը» (1969) : Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը առաջիններից մեկն էր, որ հնարավորություն ընձեռեց դերասանին լիովին բացահայտելու իր տաղանդը, նրան վստահելով գլխավոր դերեր՝ «Ֆրանսուհին և սերը» (1966), «Կապիկը ձմռանը» (1967), «Դրամարկղը» (1972) և ուրիշ կինոերկերում։

1972 թվականին Բելմոնդոն նկարահանվեց ռեժիսոր Կլոդ Շաբրոլյի «Բժիշկ Պոպոլ» կինոժապավենում և հաջողությամբ մարմնավորեց գլխավոր հերոսի՝ բժշկի դերը։ Պրեզիդենտ Քենեդիի սպանության փաստին նվիրված ռեժիսոր Ֆիլիպ Լաբրոյի «Ժառանգորդը» կինոնկարում (1973) Բելմոնդոն զորեղ ու գեղեցիկ խաղով կարողացավ իր մարմնավորած բարդ ու հետաքրքիր կերպարը բացահայտել և վերամարմնավորել դիպուկ շտրիխներով։ 1975 թվականին նա նկարահանվեց Վերնոյի «Սարսափ քաղաքում» կինոնկարում, մարմնավորելով ոստիկանին՝ Փարիզի քրեական բաժնի պետին։
1964 թվականին Բելմոնդոն տպագրեց «30 տարի և 25 կինոնկար» ինքնակենսագրական գիրքը[

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ