Ցանկացած հաջողակ տղամարդու հետևը կանգնած է իմաստուն կին

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կընդունեն սա տղամարդիկ թե ոչ,սա պատմականորեն հաստատված աքսիոմա է: Բացի այդ սիրող կինը նաև իր տղամարդու անվտանգության երաշխավորն է: Եթե տղամարդը անվտանգությունը ապահովում է գիտելիքով և փորձով,ապա սիրող կինը ինտուիցիայով:

Գիտելիքը և փորձը հնարավոր է շրջանցել,բայց սիրող կնոջ ինտուիցիան երբեք,նա մի քանի օր առաջ կանխազգում է վտանգը և ահազանգում: Այսօր ՀՀ-ի թիվ մեկ քննարկվող կինը Աննա Հակոբյանն է: Ասեմ ձեզ հենց վերը նշված հիմնավորմամբ թիրախը ընտրված է ճիշտ:

Ազգադավները ի տարբերություն ժողովրդի մի հատվածի հստակ հասկանում են՝ կչեզոքացնեն Աննային,կթուլացնեն Վարչապետի անվտանգությունը,կզրկեն նրան պահապան հրեշտակից: Իսկ ինչպիսի պահապան հրեշտակ է Աննան տեսել եմ իմ աչքերով և դեռ այն ժամանակ հասկացել,որ այս զույգը՝ Նիկոլ և Աննա անբաժանելի է և հենց դրանով էլ անպարտելի:

Այսպես՝ Մյասնիկյանի արձանի հարակից տարածք ,2008 թ-ի մարտի 1-ի լույս 2-ի լուսաբաց:
Շրջապատը թաղված էր այրվող մեքենաների թունավոր ծխի մեջ,Լեոյի փողոցից լսվում էին կրակոցները:Ամենուր աղմուկ էր,զորքը մահակներով հարվածում էր վահաններին,ցուցարարները խուճապի մեջ էին և արդեն գրեթե ցրվել էին: Մի պահ թեթև քամի բարձրացավ,թունավոր ծուխը նոսրացավ և Մյասնիկյանի հուշարձանը,որը ինձանից մի 15 մետր հեռավորության վրա էր վեր հառնեց իր ամբողջ վեհությամբ:

Այն ինչ տեսա այդ պահին,մինչ օրս արքիս առաջ է և հավանական է երբեք չմոռանամ: Մյասնիկյանի արձանին մեջքը հենած նստած էր Նիկոլը,ռուպրը որ իր միակ զենքն էր ամուր բռնած էր աջ ձեռքում:Աչքերը փակ էին,հավանաբար գերհոգնածությունից ննջում էր:
Կողքին ,գանգրահեր գլուխը Նիկոլի ուսին հենած նստած էր Աննան,նա արթուն էր:

Նիկոլը ննջում էր՝ Աննան հսկում: Քամին դադարեց և թունավոր ծուխը նորից պատեց շրջակայքը և իմ հայացքից թաքցրեց Նիկոլին և Աննային:

Ամփոփեմ՝
Չգիտեմ ում համար ոնց,բայց ես որպես ՀՀ քաղաքացի,որպես իմ երկիրը սիրող անձ շատ ավելի հանգիստ եմ ՀՀ Վարչապետի անվտանգության համար,երբ գիտեմ որ նրա կողքին է Աննան: Ոչ մի անվտանգության աշխատակից այդքան աչալուրջ չի կարող լինել,որքան Աննան:
Աննան վտանգը զգում է սրտով,իսկ ինչպես ասում են սրտին չես մոլորեցնի: Այդ պատճառով կլինի դա հրավերքով թե ոչ,կլինի պետական միջոցներով թե ոչ,ինձ համար միևնույն է,իմ համոզմամբ Աննան պիտի լինի միշտ Նիկոլի կողքին: Այսօր արդեն ՀՀ Վարչապետի: Ոչ ոք և ոչ մի իշխանություն,ոչ մի վայրեհաչոց չի կարող նրանց բաժանել:


Նրանց չի կարողացել բաժանել մեքենայի պայթյունը,մարտի 1-ը,ընդհատակը,դատապարտումը և ազատազրկումը ,չի կարող բաժանել նաև իշխանությունը;

Դա ձեզ ասում է մի մարդ,որը 25 տարի է ճանաչում է այդ անբաժան և միասնական զույգին,ով ականատես է եղել նրանց պայքարի աննկուն ոգուն:

Այնպես որ ,մինչև կոկորդը արյան մեջ թաղված,ժողովրդի անեծքը որպես ներողամտություն ընդունած ,դեռևս ազատության մեջ գտնվող ազգադավեր,զուր մի սպառեք ձեր էներգիան,այն դեռ ձեզ անհրաժեշտ է լինելու արդարացի պատիժը կրելու ժամանակ:
Դուք ոչ հայրենիք ունեք,ոչ էլ ընտանիք,դժվար թե խոսքերս հասկանաք,թեպետ և գրում եմ հայատառ,բայց վստահ եմ որ խոսքերս հասանելի կլինեն հայ կանանց և հայ տղամարդկանց,ովքեր իրենց իրոք տեր են համարում այս երկրում:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ