Ավտոմեքենայի շարժիչը նորոգելու թեմայով վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդն է կրակել, ապա դանակով հարվածներ հասցրել տուժածին

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ո՛չ բժիշկներին, ո՛չ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել Կոտայք գյուղում. հայտնաբերվել է երեք պարկուճ:

Կոտայքի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Կոտայք գյուղում, ավտոմեքենայի շարժիչը նորոգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 25-ամյա երիտասարդն է կրակել, ապա նաև դանակով հարվածեր հասցրել տուժածին:

Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում՝ սպանության փորձ, հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ի առավոտյան Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչն ինքնակամ գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի ինքնաձիգը` չորս փամփուշտով:

Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ