Թիմակիցները նեղ շրջանակներում հայհոյում են Քոչարյանին

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելուց հետո  քոք մաշեցնողը՝  Ռոբերտ Քոչարյանը լվաց ձեռքեր թե քաղաքական պրոցեսներից, և թե սեփական թիմից, անգամ լուրեր շրջանառվեցին, որ հավանական է, որ Քոչարյանը շուտով կրկին կարող է լքել երկիրը:

Փաստացի Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից հետո միայնակ ու անտեր թողեց իր իսկ կողմից ձևավորած դաշինքն ու դրա անդամներին, որոնց ընտրություններից առաջ մեծ-մեծ խոստումներով համոզել էր միանալ իրեն:  Եվ եթե «Հայաստան» դաշինքով ԱԺ անցած դաշնակները շատ էլ գոհ են իրենց կարգավիճակից, որովհետև Քոչարյանի շնորհիվ հայտնվեցին ԱԺ -ում, ապա նույնը չի կարելի ասել դաշինքի մյուս անդամների մասին:

Մեր տեղեկություններով Քոչարյանի նախընտրական  «կտերը»  կերած ու արդյունքում հուսախաբ եղած  «Հայաստան»  դաշինքի անդամները նեղ շրջանակներում արդեն սկսել են հայհոյել Քոչարյանին: Իսկ ոմանք պնդում են, որ եթե նախօրոք իմանային Քոչարյանի կողմից   «քցվելու» մասին, ապա ոչ մի դեպքում չէին միանա վերջինիս:

Չնայած որ Քոչարյանի դեպքում ամեն բան կանխատեսելի էր, չէ որ 2008-2018 թվականներին վերջինս զբաղված էր սատկած առյուծ քշելով ու արտերկրում սեփական բիզնեսներն ավելացնելով՝ չհիշելով ոչ Արցախի ու  ոչ էլ Հայաստանի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ