Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը դատական հայց ներկայացրեց Խաչատուր Սուքիասյանի դեմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` Սերժ Սարգսյանին անվանարկող տեղեկությունները հերքելու պահանջով։

Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջում են Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից հերքի այդ տեղեկությունները։ «Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։

Ես հայտարարում եմ, որ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք ու այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր բարի կամքից ու համբերատարությունից»,- նշեց փաստաբանը:

Մակինյանը հավելեց, որ պահանջ են ներկայացրել Խաչատուր Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ