Յանդեքսը 2021 թվականին կգործարկի առանց վարորդ տաքսիներ

«Յանդեքս»-ը մտադիր է ուղևորափոխադրումներ սկսել «անօդաչու» տաքսիների միջոցով թաթարական Իննոպոլիսում, իսկ 2021 կամ 2022 թվականներին նման նախաձեռնություն իրականացնել Մոսկվայում: Այս մասին հայտնում է Известия- լրատավականը։ Սկզբնական փուլում փորձարարական ծրագրին կմասնակցեն փոքր քանակության «անօդաչու» մեքենաներ՝ 8-ը Իննոպոլիսում, 10 -ը ՝ Մոսկվայում: Անօդաչու տրանսպորտային միջոցների պարկի ձևավորման գործընթացը կլինի աստիճանաբար:

Ընդհանուր առմամբ, էքսպերիմենտալ նախագծին սկզբնական փուլում կմասնակցի 1000 անօդաչու տաքսի, որն ըստ գնահատումների, Ռուսաստանի յուրաքանչյուր տարածաշրջանում ճանապարհային երթևեկության մասնակիցների 1%-ից էլ պակաս է կազմում։

Yandex.Taxi- ի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում անօդաչու տաքսիով ուղևորափոխադրումների մեկնարկի ժամկետների մասին հայտնի կդառնա ծրագրի համաձայնությունից հետո: Մեքենա պատվիրելու գործընթացի մեխանիզմները կհստակեցվեն էքսպերիմենտի ավարտին։

Մոսկվայում «անօդաչու» տաքսիների փորձնական կիրառման մասին «անօդաչու» քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է սեպտեմբերի 1 -ին։ Նա նշել է, որ այս կառավարման այս համակարգը փորձարկվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարի : Ավելի վաղ, օգոստոսի 24-ին, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել էր, որ Մոսկվա-Պետերբուրգ մայրուղին մինչև 2024 թվականը պատրաստ կլինի անօդաչու բեռնափոխադրումների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ