Քասախ համայնքը 25 տարի ղեկավարած Արա Մկրտչյանը 4 քրեական գործով է անցում

Քասախի համայնքապետը մեղադրյալ է չորս գործով ու այժմ՝ ստորագրությամբ չհեռանալու դիմաց ազատության մեջ է, հայտնում է 1lurer-ը։

Նրա մասնակցությամբ վերջին աղմկոտ միջադեպը հունիսի 20-ի արտահերթի հետ կապված էր: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը նախընտրական շրջանում համագյուղացիներին հորդորել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, սպառնացել՝ հակառակ դեպքում կքանդի պետական միջոցներով արված ասֆալտը:

Ըստ իրավապահների, Մկրտչյանը նաև անօրինական սխեմաների կիրառմամբ համայնքին պատկանող հողատարածքներ է օտարել, ապօրինի շինարարության վրա աչք փակել: Ըստ հայտարարագրի էլ՝ 11 անշարժ գույք ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ