Սևանում այլևս չեն իրականացվում փրկարարական և բուժսպասարկման ծառայություններ․ նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

«Հարգելի´ քաղաքացիներ,

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը իրազեկում է, լողափնյա հանգստի ակտիվ սեզոնի ավարտի հետ կապված հանրային լողափերում այլևս չեն իրականացվում փրկարարական և բուժսպասարկման ծառայություններ:

ՊՈԱԿ-ը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ