Ծնվել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը

«Բերդավան» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ծնվել է Արցախյան պատերազմի հերոս Գրիշա Ազատյանի եղբայրը:

«Մեծ հպարտությամբ, սրտի թրթիռով և անասելի հուզմունքով կիսվում ենք ձեզ հետ այսօրվա լավ լուրով։

Ազատյանների ընտանիքում այսօր լսվեց նորածին մանկան ճիչը՝ Արցախյան պատերազմի հերոս Գրիշա Ազատյանի եղբայրը՝ Նարեկ Գագիկի Ազատյանը ժամեր առաջ լույս աշխարհ եկավ՝ ընտանիքին տալով հույսի շող և ապրելու ձգտում։

Հերոս ծնած ծնողները հերոս են ողջ կյանքում…

Բոլորիս աչքը լույս լինի…»,- հայտնում է էջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ