Ինչպես է Մանվել Գրիգորյանը զգուշացնում Քոչարյանին՝ հանկարծ չփորձի Մեղրին փոխանակել

1993-ի փետրվարի 5-ին ընդդիմությունն Ազատության հրապարակում դժգոհում է ցրտից եւ ջեռուցման բացակայությունից, պատերազմից, շրջափակումից: Այս ամենի մեղավորն, ըստ հանրահավաքի կազմակերպիչ ԱԻՄ-ի, միայն Հայաստանի ղեկավարությունն է: Հիմնական պահանջը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու խորհրդարանի արձակումն է: Այս պահանջով նրանք Ազատության հրապարակից շարժվում են նախագահի նստավայր: Նախագահն անձամբ է ընդունում բողոքավորների պատվիրակությանը:

1998-ի փետրվարի 5-ին Վազգեն Մանուկյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը համարում է ժողովրդավարության մեծ հաղթանակ: Ըստ Մանուկյանի, սուտ է, թե Հայաստանում պարտվել է խաղաղության կուսակցությունը: Մանուկյանը կասկած չունի, ժողովուրդն արդեն թույլ չի տա, որ իշխանությամբ գայթակղված ուժերը ընտրություններ կեղծեն:

2000թ-ի փետրվարի 5-ին Մանվել Գրիգորյանը Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ չփորձի Մեղրին փոխանակել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ