«Տուն կունենանք՝ որդուս արյան գնով». պատերազմում զոհված Աշոտ Կարապետյանի մայրը՝ որդու նպատակների մասին

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Աշոտ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին է մեկնել Արցախ: Նա գլխավորել է կամավորների ջոկատը: Մայրը պատմում է, որ իր որդուն շատ են հարգել, սիրել և լսել են նրա հրամանները:

«Աչքի ընկնող, ճարպիկ տղա էր: Այստեղի վայենկոմատում էլ էին ասում, որ Աշոտի ջոկատը երբեք չի հանձնվի և նա լավ հրամանատար կլինի»,-պատմում է մայրը՝ Արաքսյա Կարապետյանը:

Մորն ասել է, որ անպայման գնալու է, և որ իրեն հետ չպահեն, քանի որ շատ լավ ծանոթ է եղել Արցախի տեղանքին: Ասել է՝ հանուն ձեզ եմ գնում, հանուն քույրիկներիս:

«Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին: Ասաց՝ ամեն ինչ լավ է, զրահաբաճկոն եմ խնդրել, կբերեն: Հետո իմացա, որ ոչ էլ տարել էին»,-պատմում է մայրը:

Աշոտ Կարապետյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 5-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ