«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները կրթություն և աշխատանք են խոստացել կանանց

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչն Աֆղանստանում հիջաբով կանանց կրթություն և աշխատանք է խոստացել՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Նշվում է, որ կանանց իրավունքները կպաշտպանվեն: Նրանք խնդիրներ չեն ունենա կրթություն կամ աշխատանք ստանալու հարցում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աֆղանստանի կանանց կթույլատրվի կառավարությունում զբաղեցնել նախարարի պաշտոնից ցածր պաշտոններ: Նման հնարավորություն կունենան այն կանայք, որոնք չեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ