Ոչ միայն տուգանել, այլև կասեցնել տնտեսվարողի գործունեությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոչ միայն կուսումնասիրի ու կտուգանի, այլև գործունեությունը կկասեցնի. օրենքը խստացվել է:

Արմեն Մովսիսյան (ԲԸՏՄ ռիսկի գնահատման և վերլուծությունների  վարչության պետ) — Փոփոխությունը մի շարք դրույթներ ա իրականացրել, որից մեկը՝ 29.1 կետը, որը տված ա լիազորություններ Բնապահպանության տեսչական մարմնին, գործողության և գործունեության կասեցման լիազորություն ա տրված, որը ուժի մեջ է մտնում 2021 թ. հոկտեմբերի 17-ից:

Օրենքը ընդունվել է դեռևս 2020 թ. հոկտեմբերի 6-ին՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով:

Արթուր Ասոյան (Տեսչական մարմինների  աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար) — Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում մենք հանդիպում ենք դեպքերի, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնեղ տնտեսվարող սուբյեկտի գուրծունեությունը, սակայն գործող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս:

Փոփոխությամբ իրավախախտումների դեպքում շրջակա միջավայրին կամ բնական ռեսուրսներին պատճառող վնասը հնարավոր է կանխել: Տեսչականին վերապահված է տվյալ գործունեությունն անհապաղ կասեցնելու իրավունք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ