Եվս մեկ հիշեցում Շարմազանովին Բաղրամյանից՝ «ԱՇՈԾՅԱՆ ԵՂԵՔ»

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է.

Եվս մեկ հիշեցում Շարմազանովին Բաղրամյանից՝ «ԱՇՈԾՅԱՆ ԵՂԵՔ»

Շարմազանովին ասեք, որ իրենց վարած ապաշնորհ ներքին ու արտաքն քաղաքականության պաճառով ժողովուրդը նույնիսկ «դո սվիդանիա» ասելու հնարավորություն չտվեց:

Էս մարդիկ մինչև այսօր չեն ուզում ընդունել իրենց սխալները ու դեռ փորձում են փնովել ներկայիս իշխանություններին:

Բավական է փորձեք սոցցանցերում ու այլ հարթակներում ժողովրդին համոզել, որ այս իշխանությունները «քըխ» են:
Բավական է փորձեք ապակողմնորոշել հասարակությանը…


3-րդ հանրապետության պատմության մեջ ձեզնից «քըխ» դեռ չի եղել:

Այս իշխանությունն արդեն իսկ հաջողված է, քանի որ վայելում է բացառիկ լեգիտիմություն, ինչը կասկածի տակ չկարողացաք առնել անգամ դուք:

Հիմա էս մարդիկ թևերը կտրած հրեշտակի նման սուրբ են դառել ու ժողովրդի մասին մտածող:

Երկրում ավելի վատ, քան ձեր իշխանության տարիներին էր, էլ երբեք չի լինի, այլ լինելու է լավ և ավելի լավ:

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել էր.

Եվս մեկ հիշեցում Գանդիից’ Փաշինյանին

Ժամանակին լրագրող,իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։

Պարզվում է , դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018-թի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա, փաստորեն։

2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Մինչդեռ առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու
, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ
պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։

Մահաթմա Գանդի

Եվս մեկ հիշեցում Շարմազանովին Բաղրամյանից՝ «ԱՇՈԾՅԱՆ ԵՂԵՔ»Շարմազանովին ասեք, որ իրենց վարած ապաշնորհ ներքին ու…

Posted by Taron Chakhoyan on Saturday, February 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ