«Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ»․ Ալեն Սիմոնյան

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով՝ լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով:

Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի՝ հաղթանակներով թրծված ոգին։

Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով։ Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ։

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին։ Արցախյան վերազարթոնքի սպասումով՝ մաղթում եմ խաղաղություն եւ բարօրություն:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ