Մոտ 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ լուսանկարներ Արարատի մարզում վթարված ավտոբուսից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «FAV» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, իսկ 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ