Ինչ են հայտնաբերել ահազանգով մեկնած Մեղրիի ոստիկանները

Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Օգոստոսի 30-ին ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված զանգը հենց նման քարոզչության արդյունք էր: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ցանկանում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք: Նա ոստիկաններին նկարագրել էր, թե որտեղ է թաքցրել հրազենը, նաև նշել, որ ինքը վերջին պատերազմի մասնակից է, ինքնաձիգն էլ բերել է ռազմի դաշտից:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր: Մեղրիի նախկին խճաքարի գործարանի բաց հանքի մետաղյա ջրի բաքի տակից նրանք հայտնաբերեցին պարկով փաթաթված, գործարանային համարը ջնջած ինքնաձիգ և մեկ պահեստատուփ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քարոզչական աշխատանքը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ