Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է

Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

«Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Քովիդ կենտրոնների։

Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ն արդեն զբաղված են (87%):

Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Շտապօգնության բրիգադներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- գրել է նախարարի տեղակալը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ