ԱՆ-ն՝ սոցիալական հարթակներում պատվաստման գործընթացի վերաբերյալ չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվությունների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը:

«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի՛ օգտատերեր, 

Առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը: Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող են ողբերգական լինել. օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ: 

Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը՝ ասված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ