«Բաքուն չի կատարել եռակողմ հայտարարության կետերը․..». Արարատ Միրզոյանը՝ Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Բաքուն չի կատարել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը:

«Ադրբեջանը սադրիչ քայլեր է կատարում, որոնք ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել են այս տարվա մայիսի 12-ից։ Այս գործողությունները ուղեկցվում են հայաֆոբ, ագրեսիվ հայտարարություններով»,-նշել է նա։

Միրզոյանը ընդգծել է Մոսկվայի հետ համագործակցությունը խորացնելու Երևանի պատրաստակամությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ