Լույս չկար. Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրականության բացակայության պատճառով

Էլեկտրականության բացակայության պատճառով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

«Հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով: Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:

Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 13։00-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ