Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը

Օգոստոսի 30-ի ցերեկը արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել «Եռաբլուր» պանթեոնում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները, գրում է shamshyan.com-ը։

Նարեկի հայրը աղբյուրին հայտնել է, որ նախորդ գիշեր եղել են «Եռաբլուր» պանթեոնում, և շիրմաքարը տեղում է եղել, և որ ցերեկով են քանդել ու տարել: Տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ ղեկավարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ նստարանները:

Հերոսը հայրը որոշել է, առավոտյան խմբով գնալ կառավարության շենքի առաջ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ պահանջելով, որ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ