Ընտրակաշառք տալու համար մեղադրվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի դատը հետաձգվել է. նա տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու համար մեղադրվող «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է սկսվեր նրա և գործով մյուս մեղադրյալ Անահիտ Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը:

Դատավորը, սակայն, տեղեկացրել է, որ դատարան գրություն է ստացվել, համաձայն որի՝ ամբաստանյալ Նավոյանը մեկ ամիս առաջ բարդ վիրահատության է ենթարկվել և Միքայելյան համալսարանական հիվանդանոցում է: Ամբաստանյալի բացակայության պատճառով նիստը մեկ ամսով հետաձգվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ