Ջուրը հզոր շիթով դուրս է թափվում Արզնի-Երևան վթարված խողովակաշարից

Ջուրը հզոր շիթով դուրս է թափվում Արզնի-Երևան վթարված խողովակաշարից։

Առավոտյան պարզվեց՝ բարձր ճնշման մայր այդ ջրատարը նորից հրատապ նորոգման կարիք ունի։ Տարածքը Կորեայի ձորն է․ 4 օր առաջ գրեթե նույն տեղում էին․ այս հատվածում վթարները հաճախակիացել են՝ ասում է դեպքի վայր շտապած «Վեոլիայի» շահագործման տեղամասի պետը։

Մինչ ղեկավարությունը տարբերակներ էր քննարկում, խողովակի դատարկվելու հետ ճնշումն «Արզնի-2»-ում պակասեց, ու վարպետների խումբը բացեց վթարված հատվածի պաշտպանիչ շերտը։

Քանի որ գործը, հասկացան՝ կարճ չի տևելու, վթարավերականգնողական խումբը նախապատրաստական աշխատանքը սկսեց՝ մինչև խողովակի ամբողջական ցամաքելը։

Եռակցումն ավարտելուց հետո մոտ 3 ժամ էլ պահանջվում է, որ խողովակը լցվի, ու Արզնիի աղբյուրներից ջուրը մայրաքաղաք, հիմնականում՝ Արաբկիրի սպառողներին հասնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ