11 ամիս անց ծննվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված Էդմոնի եղբայրը

Էդմոնը ծնվել ու ընտանիքին ապրելու ուժ է տվել: Երեխային անվանակոչել են 44-օրյա պատերազմի ընթացքում ընկերոջ կյանքը փրկելիս Խնձորեսկում զոհված եղբոր անունով:

Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է: Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:

Մորը զոհված որդին է երազում ասել, նաև ասել՝ իր վերածնունդն էլ է լինելու ապահով, կրկին սյունեցու ձեռքերում: Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում: Վիրահատությունն իրականացրել է ծնունդով սյունեցի բժիշկը, հենց վիրահատարանում հերոսի մոր հետ պայմանավորվել, որ լույս աշխարհ եկող որդուն Ակսանան ժպիտով դիմավորի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ