Սաստիկ կշոգի, ապա կզովանա․ Ինչ եղանակ են կանխատեսում սեպտեմբեր ամսվա համար

Դեռևս օգոստոսի 27-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսած բարձր ջերմային ֆոնն արդեն իրականություն է:

Եթե մինչև այս Հայաստանի ամենատաք գոտիներում գրանցվում էր 33-34 աստիճան, ապա այժմ բարձրացել է 5-7 աստիճանով:

Որոշ շրջաններում կլինեն ամպրոպ, կարճատև անձրև: Սակայն սեպտեմբերի ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, դեռ մեկ աստիճանով տաք, կանխատեսում է օդերևութաբանը: Անցնող ամառը, ըստ օդերևութաբանի, անոմալ էր:

Այն ամիսներին, երբ պետք է անձրև տեղար, չտեղաց, երբ պետք է անձրև չլիներ, տեղումներ էին լինում: Շոգ ամառը, բարեբախտաբար, լուրջ հրդեհներ չառաջացրեց: Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցավ երկհերթ աշխատանքային գրաֆիկի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ