«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:
Սեպտեմբեր ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։
Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին (օրը՝ չորեքշաբթի):
Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է (օրը՝ երեքշաբթի):
Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։