Սողանք Երևանում. Ջրմուղագործների եզրակացմամբ վթարի պատճառը հողի խոշոր զանգվածի սահքն է

Կորեայի ձոր կոչվող տարածքում, Հրազդանի ափին, սկսվել են Արզնի 2- Երևան մայրուղային ջրատարի նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»:

Ջրմուղագործների եզրակացմամբ վթարի պատճառը հողի խոշոր զանգվածի սահքն է, որը հանգեցրել է 800մմ տրամագծով ջրատարի տեղաշարժին: Ընդ որում, 2-րդ անգամ վերջին օրերին:

Ավելին, հողը շարունակվում է տեղաշարժվել: Կարճ ժամանակամիջոցում ներկաների աչքի առաջ հողը քանիցս փլուզվեց և ժայռաբեկորները հայտնվեցին Հրազդանում:

Երևույթի խորքային պատճառները սպասում են մասնագետների գնահատականին: Իսկ մինչ այդ, ՎեոլիաԹիմն առաջիկայում նախատեսում է ձեռնարկել միջոցներ այդ վտանգավոր հատվածը շրջանցող խողովակաշարի կառուցման նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ