«Տաքսի» ֆիլմից հայտնի դերասան Սամի Նասերին ժամանեց Երևան

 

Սամի Նասերին ծնվել է Փարիզում։ Մայրը ֆրանսուհի էր Նորմանդիայից, իսկ հայրը բերբերական կաբիլների ցեղից էր և Ֆրանսիա էր տեղափոխվել Ալժիրից` մինչ Ալժիրի անկախանալը: Սամի Նասերին մեծացել է համեստ ապրող ընտանիքում` իր վեց եղբայրների և քույրերի հետ միասին։

Նրա եղբայրներից մեկը` Բիբի Նասերին, նույնպես դերասան է։16 տարեկանում Սամի Նասերին լքել է դպրոցը և հետագա տարիներին վաստակում էր` պատահական աշխատանքներ կատարելով։ 18 տարեկանում սկսել է թմրանյութ օգտագործել։ 1984 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման` կողոպուտ կատարելու համար (բանտում անցկացրել է չորս տարի)։

Մի քանի տարի անընդմեջ Սամի Նասերին փորձել է իր տեղը գտնել բեմի վրա, սակայն նրա ճիգերն սպասված արդյունքը չէին տալիս, և նա մասնակցում էր ընդամենը խմբակային տեսարաններին։

Նրա առաջին իրական դերը ռեժիսոր Թոմաս Ժիլուի «Ճաղ» (1995) կինոնկարում խաղացած դերն էր, որի արդյունքում Սամի Նասերին տպավորություն գործեց քննադատների վրա և Փարիզի կինոփառատոնում, ինչպես նաև Լոկարնոյի միջազգային կինոփառատոնում շահեց մրցանակներ։

Սամի Նասերիին մեծ հաջողություն բերեց հանդիպումը ռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի հետ։ Նրանք հանդիպել էին 1994 թվականին` «Լեոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանց ճանապարհները կրկին խաչվել են մի քանի տարի անց` IAM խմբի «Nés sous la même étoile» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին ժամանեց Երևան

Posted by NEWS.am Style on Saturday, February 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ